Մանկական գեղեցկության մրցույթները տպավորվում են իրենց մաշտաբներով և լրջությամբ: Պոդիում դուրս գալու և ժյուրիին՝ տաղանդը ցուցադրելու համար աղջիկները շատ բանի են պատրաստ: Հաճախ նրանք հագնվում են տարիքով մեծ օրիորդների նման: Գրեթե բոլոր մրցույթների մասնակիցները կիսվում են լուսանկարներով՝ իրենց սոցկայքերի էջերում:
Պեյսլի Լենգուորտիի ամբողջ աքաունթը կազմված է լուսանկարներից, որտեղ աղջիկը հանդես է գալիս այնպես՝ կարծես այդ օրը պիտի մրցույթի մասնակցի: Սակայն մեծ հիացմունք և իրական հետաքրքրություն վայելում են աղջկա լուսանկարները, որտեղ նրա դեմքին չկա շպար: