charset="UTF-8"> «Մայրիկ, ես ուզում եմ ամուսնանալ,»- ասաց ինձ 5 ամյա աղջիկս

«Մայրիկ, ես ուզում եմ ամուսնանալ,»- ասաց ինձ 5 ամյա աղջիկս

Աղջիկս՝ Մանեն, գրեթե ծնված օրվանից երազում է մեծանալու մասին։

Շատ դժվար է փոքր լինել․․․

Պետք է լսել մեծերին, շուտ պառկել քնելու, տաք հագնվել, և նույնիսկ մանկապարտեզ հաճախել։

Երեխաս երկար ժամանակ դիմանում էր «կտտանքներին», բայց երբ դարձավ 5 տարեկան, որոշեց վերջ դնել այս ամեն ինչին։

Մի քանի օր նա շատ մտահոգ էր, ծանր ու թեթև էր անում, մտորում․․․

Ի վերջո, աղջիկս գտավ ելքը։

Խոհանոցում ընթրիք էի պատրաստում, երբ նա եկավ ինձ մոտ և ոգևորված հայտնեց։

Մայրիկ, ես ամուսնանում եմ,-հայտնում է երեխաս։

-Լավ, իսկ ու՞մ հետ,-հարցնում եմ նրան։

-Դե, դեռ չգիտեմ։ Պիտի մտածեմ։

Որոշեցի օգնել դստերս, ի վերջո կարևոր հարց ենք լուծում։ Սկսեցինք մտաբերել մանկապարտեզի բոլոր տղաներին։

-Գուցե Արմենի հետ ամուսնանաս։ Խելացի, լուրջ տղա է,-առաջարկում եմ ես։

-Չէէէ, Արմենը վախկոտի մեկն է։ Նա ամեն ինչ իր մայրիկին է պատմում։

-Լավ, իսկ եթե ընտրենք Գոռին։

-Այո․․․համ էլ նա նոր հեծանիվ ունի,-ասաց իմ պրակտիկ երեխան։

Անձնական տրանսպորտ ունենալը, իհարկե, շատ լավ է։ Բայց Մանեն հայտնաբերեց, որ բացի հեծանիվից, Գոռն ուրիշ դրական կողմեր չունի։

Գոռը ծույլիկ է և փնթի,-որոշեց իմ մեծ աղջիկը,-ձեռքերը երբեք չի լվանում, շորը պատռված է, տաբատը ջրաներկի մեջ կորած է, կոշիկներն էլ միշտ ցեխոտ են։

-Դե ուրեմն նրան պետք է ամուսնանալ։ Ինքդ էլ կլվանաս նրա հագուստը, կկարես, կմաքրես կոշիկները։ Չէ որ դու արդեն մեծ ես, գլուխ կհանես։

Մանեն շատ լուրջ դեմքով սկսեց մտածել։ Մի բան է ամուսնանալը, որպիսի էլ չլսես մայրիկիդ, ուրիշ բան է մեծի կյանքով ապրելը, այնքան շատ գործ կա անելու․․․

Եվ աղջիկս, ի վերջո, հայտնեց․

Գիտես ինչ կա, մայրիկ, երևի ես դեռ չամուսնանամ։ Դեռ կհասցնեմ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: