charset="UTF-8"> Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ…Հուզիչ բանաստեղծություն մոր մասին

Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ…Հուզիչ բանաստեղծություն մոր մասին

Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ,
Նրանց կերգեմ`երգելով մորն իմ անգին,
Թող ինձ կարդա մայրամոռն էլ անզգամ`
Պաշտե գեթ իր մայրիկին:
Ախ,անառակ որդիք շատ եմ տեսել,շատ,
Անառակ մայր…Օձն էլ չունի,օ,երբեք,
Միայն մայրն է մնացել սուրբ Արարատ
Ողջ աշխարհում այս պղերգ:
Աստվածները սատանաներ դուրս եկան,
Ախպերն ախպոր,քույրը`քրոջ կդավե,
Սուրբ է մնում միայն սիրտը մայրական,
Ախ,լոկ մայրն է սուրբ ու վեհ:
Սայաթ-Նովան իր սիրուհուն սիրերգեց,
Նարեկն`սատծուն,Խայամն երգեց իր գինին,
Ես ինձ ասի`մորդ երգիր,բանաստեղծ,
Որ մայրանան կյանք ու կին:
Ես մոր սրտի սիրտը պիտի ձեզ բանամ`
Նման մթնած, գանձաթաքույց այրերին,
Ողջ անառակ որդոց պարտքը պիտի տամ
Բոլոր մոլոր,բոլոր մոլոր մայրերին…

Like this post? Please share to your friends: