charset="UTF-8"> Ճիշտը մեկն ա, որտեղ որ ամբողջ հայ ազգը, այնտեղ էլ մենք. Առաքել Մովսիսյան

Ճիշտը մեկն ա, որտեղ որ ամբողջ հայ ազգը, այնտեղ էլ մենք. Առաքել Մովսիսյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը քաղաքականություն վերադարձի մասին առայժմ չի մտածում: Shantnews.am-ի հետ զրույցում, հարցին` արտահերթ ընտրությունների անցկացման հավանականություն տեսնո՞ւմ է արդյոք ու պատրա՞ստ է մասնակցել այդ ընտրություններին, ասաց.
«Աղջի՛կ ջան, հիմա այս պահին ես քեզ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև տեսնում եմ` ինչ ա կատարվում, ես մի բան կարամ ասեմ մենակ, որ Ազգային ժողովում տեսնում եմ, որ բոլորը դեպի, ասենք, ժողովրդավարություն են գնում, ինձ թվում ա` ճիշտը մեկն ա, որտեղ որ ամբողջ հայ ազգը, այնտեղ էլ մենք»:
Հարցին` եթե որևէ ուժից առաջարկ լինի միանալ իրենց, մասնակցել ընտրություններին, կհամաձայնի՞, նա պատասխանեց.

«Ինձ ոչ ոք չի կարա զաստավիտ անի կամ ոնց ասած` ուժով իմ հետ խոսա, ոչ ոք չի կարա այդ հարցում: Դա իմ կամքն ա, ընտրություններին կմասնակցեմ, թե չեմ մասնակցի, կամ էլ, ասենք, քաղաքականության մեջ կամ, կամ չկամ: Էս պահին ըսկի մտքովս չի էլ անցնում, բայց տենում եմ` ինչ ա կատարվում, երևակայի, տղերքը մտածված քայլեր են անում, քանի որ եթե ժողովուրդը որոշում ա կայացրել, պետք ա ըսենց լինի»:

Like this post? Please share to your friends: