charset="UTF-8"> Հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թոխմախի Մհերի տանը. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թոխմախի Մհերի տանը. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Երեկ ՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 231/53 տանը հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ արագ արձագանքման խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջները կարճ ժաանակում նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տունը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Թոխամախի Մհեր» մականվամբ Մհեր Սեդրակյանին: Փաստի առթիվ ՀՀ ԱԻն հրշեջ-փրկարարական ջոկատի հետաքննության բաժնում քննություն է սկսվել՝ պարզելու հրդեհի պատճառը:

Աղբյուր՝ shamshyan.com

Like this post? Please share to your friends: