charset="UTF-8"> Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Այսօր, հունվարի 18-ին հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Որոշումը ներկայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը:

Լրագրողների հետ զրույցում Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանն ասել է.

-Դատարանը Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգեց, իսկ գրավ կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունը մերժեց:

Դատարանի որոշմանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ասելով, որ դատարանի որոշումը և հիմնավորումները դեռ չեն տեսել: «Մեկ վերաքննիչ բողոք արդեն մուտք է եղել դատարան, ևս մեկը սեղմ ժամկետում մուտք կլինի, երբ կստանանք որոշումը, որպեսզի հնարավորություն ունենք փաստարկված ներկայացնել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Like this post? Please share to your friends: