charset="UTF-8"> «Հրաման չէ, արվեստի գործ է»․ ինչ է բացահայտել ԿԳ նախարարի պաշտոնակատարը

«Հրաման չէ, արվեստի գործ է»․ ինչ է բացահայտել ԿԳ նախարարի պաշտոնակատարը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը բարձրաձայնում է նախկին իշխանությունների ժամանակ համալսարանների ռեկտորների՝ քարոզարշավներին ակտիվ մասնակցության մասին։

Նա իր ֆեյբուքյան էջում գրել է․ «Հրաման չէ, արվեստի գործ է։ Սերժ Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր նախագահական քարոզարշավին՝ հրամանով ինքն իրեն գործուղելով մարզեր (դեռ չեմ պարզել՝ գումար ստացել են, թե ոչ։ Նաև հիշենք, թե ով էր Կրթության և գիտության նախարարը»,- գրել է Հարությունյանը։

ԿԳ նախարարը հրապարակել է նաև հրամանի փաստաթուղթը, որի տակ ստորագրել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը։ Ըստ հրամանի՝ ռեկտորն ինքն իրեն, վարչատնտեսական հարցերով պրոռեկտորին, ռեկտորի խորհրդականին և վարորդին թույլատրել է մեկնել Արարատի մարզ՝  2013թ․ նախագահի նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար։

Ի դեպ, նկատենք, որ 2009-2016թթ․ ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նշենք, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ջրի երես են հանում նախկին իշխանությունների կողմից կատարած անարդարությունները՝ այս կերպ ցույց տալով նախկին ու ներկայիս պաշտոնյաների գործելաոճի տարբերությունը։

Աղբյուր՝ Լուրեր.com

Like this post? Please share to your friends: