charset="UTF-8"> Հուսահատ հայրն ու մայրը վերջին անգամ համբուրում եմ իրենց մահացող աղջկան,սակայն վայրկյաններ անց իսկական հրաշք է տեղի ունենում․ֆոտոշարք

Հուսահատ հայրն ու մայրը վերջին անգամ համբուրում եմ իրենց մահացող աղջկան,սակայն վայրկյաններ անց իսկական հրաշք է տեղի ունենում․ֆոտոշարք

Արդեն մի քանի տարի է, ինչ Ֆրանչեսկա և Լի Մուր-Ուիլյամսները երջանիկ ապրում են։ Զույգը ունի երկու երեխա. տղան Բոբբին և աղջիկը՝ Բելլան։ Բայց այդ ժամանակ դեռ ոչ ոք չէր մտածում, թե ինչ է շուտով տեղի ունենալու իրենց դստեր հետ։

Բելլան միշտ լույս է եղել իրենց ընտանիքում։ Նա շրջապատված է եղել սիրով և ջերմությամբ իր ծնողների և եղբոր կողմից։ Նա միշտ ուրախացրել է նրանց, համենայն դեպս առաջին 18 ամիսների ընթացքում։

Ընտանեկան հանգստի ժամանակ երեխան հանկարծ հիվանդացավ, նրա վարսերը սկսեցին թափվել։ Ծնողները չգիտեին, թե ինչ պատահեց նրանց փոքրիկ հրաշքի հետ։ Անմիջապես հանգստից հետո ամուսինները երեխային տարան Լոնդոնի լավագույն հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները ստիպված եղան նրանց ասել սարսափելի նորություն։

Հետազոտությունների արդյունքներից պարզ դարձավ, որ Բելլայի մոտ ուղեղի հետ կապված խնդիրներ կան։ Երեխայի վիճակը գնալով վատանում էր։ Նրան փրկելու համար միացրին սարքավորումներ։

Հետազոտությունները ցույց տվեցին, որ երեխան ունի B12 վիտամինի պակաս, որը օրգանիզմը չի կարողանում արտադրել։ Այն անհրաժեշտ է հետագա զարգացման համար։
Բելլան ուներ հազվադեպ հիվանդություն, որը կարող էր ունենալ 60000 երեխայից միայն 1-ը։ Այդ պատճառով նրան անհնար էր բուժել։ Բժիշկները հստակ ասացին ծնողներին, որ երեխան չի ապրի։

Ֆրանչեսկան և Լին որոշեցին անջատել երեխային միացրած սարքավորումները։ Այդ օրը հիվանդանոցում հավաքվել էին նրանց բոլոր հարազատները։ Ծնողները արցունքներով համբուրում էին երեխային, պատրաստվելով նրան հավերժ բաց թողնել այս աշխարհից։

«Ես բռնել էի նրա ձեռքը, իմանալով, որ նա շուտով իր վերջին շունչը կփչի.-պատմում է Լին։ Ես զգում էի, թե նա ինչպես է թուլանում։ Բայց հանկարծ նա մեծ ուժով սեղմեց ձեռքս»։
Հանկարծ երեխայի ջերմությունը բարձրացավ և նա սկսեց ճչալ։ Բժիշկները արագ մտան հիվանդասենյակ։
Բոլորը մտածում էին, որ երեխան շուտով կմահանա, բայց նրա վիճակը սկսեց լավանալ, որը մեծ անակնկալ էր բժիշկների համար։
Մի քանի շաբաթ բուժում ստանալուց հետո Բելլան վերադարձավ տուն առողջ և երջանիկ։

5 ամիս անց Բելլան խաղում է իր ընկերների հետ, վազում, նա առողջ է և երջանիկ։ Նրա վարսերը նորից սկսել են աճել։ Լին և Ֆրանչեսկան երեխային անվանում են ամանորյա հրաշք, քանի որ 1 տարի առաջ ոչ ոք չէր պատակերացնի, որ երեխան կապրի։

Մենք բոլորս մեր հոգու խորքում ցանկանում ենք, որ աշխարհի բոլոր երեխանները հրաշքով փրկվեն։

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: