charset="UTF-8"> Հովհաննես Մարգարյանը վերադառնում է քաղաքականություն

Հովհաննես Մարգարյանը վերադառնում է քաղաքականություն

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կստեղծի նոր կուսակցություն: Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա նոյեմբերի 1-ին: Կուսակցությունը Հովհաննես Մարգարյանը կանվանակոչի «Արժանապատիվ ուղի»: Ըստ վերջինիս՝ կուսակցության կազմում կընդգրկվեն քաղաքական գործիչներ, կրթության, գիտության ու մշակույթի ներկայացուցիչներ. «Մեր կուսակցության կազմում կլինեն մարդիկ, որոնք արժանապատիվ ուղի են անցել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը:

Հովհաննես Մարգարյանի փոխանցմամբ՝ կուսակցության կենտրոնական գրասենյակը լինելու է Գյումրիում, արդեն քայլեր են ձեռնարկվում կենտրոններ ստեղծել նաեւ բոլոր մարզերում, ինչպես նաեւ Երեւանում: Կուսակցության միջոցով Հովհաննես Մարգարյանը շարունակելու է ներկայացնել Գյումրու խնդիրները, ինչպես արել է 15 տարիների ընթացքում: Առաջիկա խորհրադարանական ընտրություններին չի բացառվում, որ իր կուսակցությունը հանդես գա դաշինքով:

Հեղինե Մանուկյան 

Like this post? Please share to your friends: