charset="UTF-8"> Հովհաննես Ազոյանը ընդգրկված չի լինի «Իմ քայլը» դաշինքի ցուցակում

Հովհաննես Ազոյանը ընդգրկված չի լինի «Իմ քայլը» դաշինքի ցուցակում

Դերասան Հովհաննես Ազոյանը ընդգրկված չի լինի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում: Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՔՊ վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Չնայած այդ հանգամանքին, պետք է շեշտեմ, որ Հովհաննես Ազոյանը մեծ ներդրում է ունեցել հեղափոխության մեջ ու միշտ մեր կողքին է եղել»,- ընդգծեց Սիմոնյանը: Հովհաննես Ազոյանը, ում հեղափոխության ընթացքում հաճախ էինք տեսնում Նիկոլ Փաշինյանի և հեղափոխական թիմի կողքին, մոտ երկու ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում էր գրել: Դիմումը, սակայն, մինչ այժմ չի բավարարվել: ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը մեզ փոխանցեց՝ ներկայացված դիմումը դեռ չի քննարկվել, ընտրություններից հետո կքննարկվի: Ավելի ուշ արդեն դերասանը հայտարարել էր, որ ցանկություն ունի անպայման լինել նոր ձևավորվող Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր: «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»,- ասել էր Ազոյանը: Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև Հովհաննես Ազոյանից, սակայն վերջինս  փոխանցեց, որ որեւէ հարցի շուրջ չի ցանկանում մենաբանություն տալ:

factor.am

 

Like this post? Please share to your friends: