Հնդկաստանից 19 ամյա երիտասարդի հիպերռեալիստական նկարները

Այս բոլոր նկարները ստեղծել է հասարակ 19 ամյա պատանի՝ հնդիկ Սաուշանտ Սուշիլ Ռանեն:

Ինչպես ինքն է պատմել, նա ինքնուրույն է սովորել նկարել, իսկ 3D-արտով սկսել է զբաղվել միայն անցյալ տարվա վերջից: Սակայն դա չխանգարեց իրեն «պայթեցնել Instagram-ը» և 52 000-ից ավել հետևորդ հավաքել, մարդկանց, ում դուր է գալիս իր արվեստը: «Ես սկսել եմ նկարել դեռ երեխա ժամանակ, բայց լուրջ սկսել եմ մոտենալ ընդամենը երկու տարի առաջ» ,-ասում է նա: Մի նկարը մեկ օրում է ստեղծում և նա դեռ փորձում է ինչ-որ կերպ արագացնել գործընթացը: Նկարում է և մատիտներով, և ֆլոմաստերներով: Ներկա պահին Սուշանտը սովորում է, որպիսի արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն ստանա:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: