charset="UTF-8"> Հնագետներն անտառում հին տանկ գտան...երբ բացեցին այն, չհավատացին սեփական աչքերին

Հնագետներն անտառում հին տանկ գտան…երբ բացեցին այն, չհավատացին սեփական աչքերին

Շատ ժամանակ է անցել այն պահից, ինչ ավարտվել է վերջին համաշխարհային պատերազմը, սակայն մինչ այժմ մարդիկ հայտնաբերում են այդ սարսափելի ժամանակաշրջանի հետ կապված որևէ իրեր:

Պատերազմից 25 տարի անց անտառի խորքում գտան հողի մեջ ներաճած տանկ: Երբ բացեցին այն, մեխանիկ-վարորդի տեղում գտան կրտսեր լեյտենանտի դի…նաև մի տուփ, որի մեջ կար քարտեզ, մի կնոջ լուսանկար և չուղարկված նամակներ:

Հոկտեմբերի 25, 1941 թիվ:

«Ողջույն, իմ սիրելի Վարյա: Ոչ, մենք չենք հանդիպի: Երեկ կեսօրին գնդակոծել ենք ևս մի հիտլերյան շարասյուն: Ֆաշիստական արկը ծակեց իմ տանկի զրահը և պայթեց հենց տանկի մեջ։ Մինչ ես տանկը  տանում էի, Վասիլին մահացավ։

Ես ծանր վիրավորում եմ ստացել: Վասիլիին թաղեցի անտառում: Ցավալի է, որ ընկերս ինձ ոչ մի բան չհասցրեց ասել, որպիսի փոխանցեմ Զոյային և Մաշային:

Երեք տանկիստներից մնացի միայն ես։ Հիմա արդեն լավ եմ, էլ ցավ չեմ զգում,  իսկ հոգիս հանդարտվել է։

Շատ եմ տխրում, որ չկարողացանք մինչև վերջ անել մեր գործը, բայց մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Մեր ընկերները կկարողանան այնպես անել, որ թշնամին այստեղ ոտք չդնի:

Առանց քեզ ես երբեք չէի կարողանա այսպիսի կյանքով ապրել։ Դու միշտ օգնել ես  ինձ։ Ինձ թվում է, որ եթե մարդ սիրում է, ապա նա ավելի բարի է ուրիշների հանդեպ:

Կգա ժամանակ, երբ մարդիկ կբոիժեն վերքերը, նոր քաղաքներ կկառուցեն, նոր այգիներ կտնկեն: Նոր, ուրիշ կյանք կսկսի, նոր երգեր կգրվեն: Բայց դուք երբեք մի մառոցեք մեզ համար գրված երգերը: Դու դեռ կհասցնես նորից սիրել, երեխաներ ունենալ..

Իսկ ես երջանիկ եմ, որ հեռանում են այստեղից քեզ սիրելով։

Քո՝ Իվան Կոլոսով»

 

Like this post? Please share to your friends: