charset="UTF-8"> ՀՀԿ շենքից բարկացած դուրս եկած Ռուբեն Հայրապետյանն արագ հեռացել է

ՀՀԿ շենքից բարկացած դուրս եկած Ռուբեն Հայրապետյանն արագ հեռացել է

ՀՀԿ կենտրոնական գրասենյակից, որտեղ  դեռ ընթանում է ՀՀԿ խորհրդի նիստը,  բարկացած դուրս է եկել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, արագ նստել է մեքենան ու հեռացել է։

 

Ըստ նախնական տեղեկություննի՝ այսօր ՀՀԿ համամասնական ցուցակն չի հրապարակվելու։ՀՀԿ խորհրդի նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են, այդ թվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում նաեւ համամասնական ցուցակի հարցը։

 

Like this post? Please share to your friends: