Երեկվա ՀՀԿ-ի հայտարարությունը խելամիտ եմ համարում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, ըստ որի, վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
Նշենք, որ վարչապետը Ազգային ժողով էր եկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպելու: