charset="UTF-8"> ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետևից լքում են հարազատ կուսակցությունը. ՔՊ-ն ողջունում է ՀՀԿ-ական պատգամավորների «դարձը»

ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետևից լքում են հարազատ կուսակցությունը. ՔՊ-ն ողջունում է ՀՀԿ-ական պատգամավորների «դարձը»

Հանրապետական խմբակցության պատգամավորները մեկը մյուսի ետեւից լքում են հարազատ կուսակցությանը։ Այսօր մի քանի պատգամավորներ հայտարարել են ՀՀԿ-ից դուրս գալու, դեկտեմբերին արտահերթ ընտրություններին կողմ լինելու մասին։ Իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսնակը՝ Վահան Կոստանյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այս պահին մի խումբ պատգամավորներ արդեն իսկ ցույց են տվել, որ իրավիճակը սթափ գնահատելու դեպքում բարդ չէ գիտակցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անխուսափելիությունը։ Սիրո և համերաշխության հեղափոխությունը միայն ու միայն պիտի ողջունի նմանօրինակ «դարձը»»։ Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտարարություն է տարածել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը. «Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»,-մասնավորապես նշել է նա։ Մարտուն Գրիգորյանը, ում բաժին է հասնելու ԱԻն նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանի մանդատը, հայտարարել է, որ կվերցնի մանդատը եւ դուրս կգա ՀՀԿ խմբակցությունից։ Գեւորգ Կոստանյանն էլ հայտարարեց, որ ցանկացած ողջամիտ մարդ պետք է աջակցի Փաշինյանին, քանի որ նա ազնիվ է իր նպատակների եւ ցանկությունների մեջ։ Ավելին՝ նախկին դատախազը նաեւ հայտարարեց, որ պատրաստ է մանդատը վայր դնել հանուն դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ ընտրությունների։ Տեղեկություններ կան, որ Ալիկ Սարգսյանը եւս ՀՀԿ-ն լքելու է։

Like this post? Please share to your friends: