charset="UTF-8"> Հեռավորությունից խեղդվում եմ արդեն. ու՞մ է հասցեագրված դերասանուհի Տաթևիկ Ադումյանի հուզիչ գրառումը

Հեռավորությունից խեղդվում եմ արդեն. ու՞մ է հասցեագրված դերասանուհի Տաթևիկ Ադումյանի հուզիչ գրառումը

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն Instagram-ի իր էջում եղբոր հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.

«Երբ հարազատ եղբայրդ լինում է ամենամոտ ընկերդ, ում հետ խոսում, կիսվում ես ամեն-ամեն ինչ!!! Մարդիկ կարող են լինել երկերեսանի,  երբեք չես իմանա՝ դիմացինդ պա՞րզ է քեզ հետ, թե՞…

Ինչևէ, ժամանակի մաղը շատ կեղծավորների մաղեց ճանապարհիցս, դրանց մեջ կային անգամ այնպիսիները, որ ինձ իբրև իրենց ընտանիքի անդամ էին համարում իրենց իսկ շահի համար!!! Ու եթե ձայն չես հանում, իրենց թվում է, թե հիմար ես)))Ինչ եմ ուզում ասել, սիրելիներս, երբ էնպես է ստացվում, որ ընտանիքի անդամներն են մոտ ընկերներ դառնում, այ դա է 100% մաքուր շփումը, որովհետև արյունը երբեք ջուր չի դառնում!!!!! Սպո, մեկ-մեկ մտածում եմ ինչքան բախտավոր եմ ես, որ դու ես եղբայրս))) Ուղղակի էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ»:

Like this post? Please share to your friends: