charset="UTF-8"> Հեշտ բաղադրատոմս՝ սիրված ջեմով բուլկիներ պատրաստելու համար

Հեշտ բաղադրատոմս՝ սիրված ջեմով բուլկիներ պատրաստելու համար

Բաղադրիչներ կաթնաշոռ – 200գր խմորիչ – 1թ/գդ կաթ – 100մլ շաքարավազ – 50գր ձու – 1 հատ վանիլին – 1թ/գդ ալյուր – 250-300գր ձիթայուղ – 1ճ/գդ ջեմ դեղձի – 200գր աղ – մեկ պտղունց
Պատրաստման եղանակ Լուծում ենք խմորիչը տաք կաթի մեջ և թողնում 15 րոպե:
Առանձին ամանի մեջ խառնում ենք շաքարավազը, կաթային զանգվածը, կաթնաշոռը, աղը, վանիլինը, ալյուրն ու ձուն և հունցում փափուկ խմոր: Ապա խմորից պատրաստում ենք գունդ, վրան քսում ձիթայուղը ու դնում ցելոֆանի մեջ, որ հանգստանա 1 ժամ տաք վայրում:

Բաժանում ենք խմորը 3 գնդի, յուրաքնաչյուր գունդը գրտնակում ենք ու բացում կլոր շերտով: Բացված խմորի շերտերը կտրատում ենք եռանկյունիների տեսքով:
2 Յուրաքանչյուր եռանկյունու լայն հատվածում դնում ենք մեկական գդալ ջեմ և փաթաթում ռուլետի տեսքով, ապա միացնում ենք խմորի ծայրերը իրար ու դնում ենք պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք հարած ձուն և թխում ջեռոցում 13-15 րոպե 220 աստիճանում:

Պատրաստի բուլկիները, թողնում ենք որ սառչի և մատուցում:
Մատուցելիս ջեմով բուլկի խխունջների վրա շաղ տվեք շաքարի փոշի:

Like this post? Please share to your friends: