charset="UTF-8"> Հենց սա է կոռուպցիան, որը, իբրև թե, «չկա». Տիգրան Խզմալյան

Հենց սա է կոռուպցիան, որը, իբրև թե, «չկա». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՆՐԱՆՔ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ…

Երկու օր առաջ գազ էի լցրել մեքենայիս մեջ՝ 1,8-անոց բալոն, «լիքը», վճարեցի 3,5 հազար դրամ…

Հինգհազարանոցից մանրը ստացա, հետը՝ վճարման կտրոն…

Ուշ էր, մութ, անձրև էր՝ չնայեցի տպածին։ Հաջորդ օրը գրպանումս գտա, նայեցի՝ գրված է թե ես 2 հազարի եմ լցրել ու վճարել…

Այսինքն 3,5 հազարից միայն 2 հազարն է երևում և հարկվում, համարյա 40% թաքնվում է պետբյուջեից…

Ծառուկյանի լցակայանն է։ Նման բաներ պատահում են պարբերաբար, մենք պարզապես չենք էլ նայում, չենք նկատում…

Ահա սրանց հարստության ու «բարերարության» աղբյուրը՝ տարրական գողություն, կողոպուտ պետության, այսինքն հենց մեր գրպաններից…

Մենք ինքներս ենք ֆինանսավորում սա։ Հենց սա է կոռուպցիան, որը, իբրև թե, «չկա», իբրև թե « փոխված իևավիճսկում»…

Ոչինչ էլ չի փոխվել, քանի որ նրանք չեն փոխվել…

Էլ չասենք, որ լիվքավորելուց հետո ավտոյի ցուցիչի չորս նիշերից մեկը մարում է արդեն 5 կմ քշելուց հետո՝ գազով քշողները կհասկանան…

Սղոցեք, Շուռա, սղոցեք…

Աղբյուր ` ՏԵՂԵԿԱՏՈՒ

Like this post? Please share to your friends: