Գոյություն ունի գիտություն, որը կոչվում է գրաֆոլոգիա: Այն ուսումնասիրում է կապը ձեր բնավորության և ձեռագրի մեջ:
Դուք ինքներդ էլ կարող եք ձեր մասին հետաքրքիր փաստեր իմանալ՝ օգտագործելով այս գիտության հնարքներից մեկը: Գրեք Х տառը. այն, թե ինչպես դուք գրեցիք այն, հետաքրքիր փաստեր կբացահայտի: Փորձեք:
1. Եթե այսպես գրեցիք, որեմն դուք բարի և հուսալի մարդ եք: Դուք լավատես եք և միշտ գնահատում եք այն, ինչ ունեք և լավատեսորեն եք տրամադրված դեպի ապագան: Սիրում եք, երբ ամեն ինչ իր տեղում է, գործում եք մտածված և լրջորեն եք մոտենում աշխատանքին:
2. Գնահատում եք ձեր անցյալ տարիների փորձը, հաշվի եք առնում մեծերի խորհուրդները: Նախքան ինչ-որ բան անելը, դուք երկար մտածում եք, արդյո՞ք արժե անել դա: Դուք հեշտությամբ եք դիմադրում կյանքի տված դժվարություններին և փորձություններին: Գիտեք, թե որտեղ ինչ և ինչպես է պետք անել:
3. Դուք անկախատեսելի մարդ եք, դժվար է գուշակել, թե ինչ եք մտածում և ինչ կանեք հաջորդ վարկյանին: Սիրում եք անակնկալներ մատուցել, հիանալի հումորի զգացում ունեք: Շատ բաներ եք դնում կասկածի տակ, քանի որ չեք համարում, որ գոյություն ունեն անփոփոխ փաստեր:
4. Շատ լավ զարգացած է ձեր ինտուիցիան, և ձեր բնազդները ձեզ չեն դավաճանում: Դուք միշտ պատրաստ եք մարդկանց մեջ միայն լավը տեսնել՝ թերություններին ուշադրություն չդարձնելով: Եթե որևէ մեկը սխալ է թույլ տվել, ապա դուք կարող եք նրան երկրորդ շանս տալ՝ ամեն ինչ ուղղելու հնարավորություն տալով: Դուք պատրաստ եք փոխվել և երբեք չեք բավարարվում նրանով, ինչի հասել եք:
5. Դուք ինքներդ եք ընտրում ձեր կյանքի ուղին, թույլ չեք տալիս, որ ձեր փոխարեն որոշեն ուրիշ մարդիկ կամ խառնվեն ձեր կյանքին: Դուք անում եք այն ամենը, որպիսի հասնեք ձեր նպատակներին և ցանկություններին: Երազանքը՝ ձեզ համար դատարկ խոսք չէ, երազանքն իրականության վերածելն այն է, ինչը ձեզ առաջ քայլելու ուժ է տալիս: Դուք նպատակասլաց և ամբիցիոզ մարդ եք:
6. Անհաջողություններն ու հիասթափությունները չեն կարող ձեզ կոտրել: Դուք համարում եք, որ դրանք գոյություն ունեն միայն նրա համար, որ ձեզ ավելի ուժեղ և լավը դարձնեն: Դուք ռիսկի եք գնում, ընտրում եք այնպիսի ճանապարհ, որն ուրիշները դժվար թե ընտրեին: Դուք նվաճում եք նոր բարձրունքներ և հետ չեք նայում:
7.Դուք պատասխանատու, հուսալի և բարեխիղճ մարդ եք: Ցանկացած գործի մեջ ներդնում եք ձեր հոգին: Ձեր շրջապատի մարդիկ գնահատում են ձեզ անկեղծության և բաց լինելու համար: Դուք նախընտրում եք ամեն ինչի մեջ ներդնել ձեր ամբողջ ուժը, ամեն ինչ ճիշտ անել և վարվել պատշաճ կերպով:
8. Դուք ստեղծագործ անհատ եք, ամեն ինչին ցուցաբերում եք յուրահատուկ մոտեցում: Որոշ մարդիկ կարծում են, թե դուք մշտապես սավառնում եք ամպերում, իրականությունը ձեզ քիչ է հետաքրքրում, սակայն նրանք սխալվում են: Դուք զգոն եք, ուշադիր և երբեմն, այո, տարվում եք մտքերով: Դուք տեսնում եք այն բոլոր հնարավորություններն ու հեռանկարները, որոնք թաքնված են ուրիշների աչքերից: