charset="UTF-8"> Հեղափոխությունը բարդացրել է մեր կյանքը․ Աննա Հակոբյան (տեսանյութ)

Հեղափոխությունը բարդացրել է մեր կյանքը․ Աննա Հակոբյան (տեսանյութ)

1in.am-ի զրուցակիցն է վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը: -Նախօրեին նշվել է «Հայկական ժամանակ»- ի 20-ամյակը, հետաքրքիր է՝ հեղափոխությունն ի՞նչ է փոխել Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիր մամուլի կյանքում: -Հեղափոխությունը բարդացրել է մեր կյանքը: Ինչպես մինչև հեղափոխությունը, ամեն ինչ մեր կյանքը միայն բարդացնում է, առայժմ չի եղել մի իրադարձություն, որի արդյունքում թեթևացած շունչ քաշենք, ուրախանանք, միևնույն է, մեր գործը ծանր է: Բոլորս գիտենք, որ լրատվամիջոցները գտնվում են հարվածի տակ, ամենապատասխանատու դերում, այնպես որ ասել, որ հեղափոխությունից հետո մեզ հետ ինչ-որ փոփոխություն եղել է, կարող ենք միայն բացասական իմաստով ասել, այսինքն՝ հանգամանքների բերումով ավելի է դժվարացել՝ հաշվի առնելով, թե ով է թերթի հիմնադիրը, և թե ես ինչ կարգավիճակում եմ: -Թերթի հիմնադիրը ՀՀ վարչապետն է: -Այո՛: Դա բավականին բարդացնում է մեր աշխատանքը:

Ես նախկինում էլ առիթ եմ ունեցել ասելու, հիմա նորից եմ պնդում, որ թերթը պետք է լինի ընդդիմադիր, առնվազն՝ օբյեկտիվ, իսկ դա ենթադրում է նաև ընդդիմադիր՝ ցանկացած իշխող կառավարությանը, այդ առումով իսկապես աշխատելը բավականին բարդացել է, բայց ես համոզված եմ, որ կգտնենք ելքերը և լուծումները: -Այսինքն՝ այս պահին թերթի կոնտենտը չի փոխվել: -Այո՛, չի փոխվել: -Իսկ դուք հարմարվե՞լ եք արդեն նոր կարգավիճակին: -Ես դա համարում եմ աշխատանք, որը պետք է կատարել. կարող եմ ասել՝ այո՛, հարմարվել եմ աշխատանքի նոր պայմաններին և փորձում եմ լավագույնս կատարել այդ աշխատանքը: -Ավելի բարդ է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին լինելը: -Առհասարակ Նիկոլ Փաշինյանի կին լինելը՝ բոլոր կարգավիճակներում շատ պատասխանատու է, շատ բարդ է և միևնույն ժամանակ շատ լավ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Like this post? Please share to your friends: