charset="UTF-8"> Յուվեցի Կարոյի մահվան մեջ մեղադրվող Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութը) ինքնասպանություն է գործել

Յուվեցի Կարոյի մահվան մեջ մեղադրվող Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութը) ինքնասպանություն է գործել

Այսօր, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։Նախնական տվյալներով Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է։ Երեկ դեպքի վայրում հայտնաբերված զենքը օրինական էր: Հիշեցնենք, որ երեկ, Նորք-մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր ատրճանակ։Պարզվել է, որ նշված ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Նա նշված Պիետրո–Բերետտա ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով 2001 թվականի մարտի 22 ին։Դեպքի հանգամանքները պարզվում են ։Քննությունը շարունակվում է։

armdaily.am

Like this post? Please share to your friends: