charset="UTF-8"> Հայ խաղաղապահ կանայք Կոսովո կմեկնեն

Հայ խաղաղապահ կանայք Կոսովո կմեկնեն

Հայ խաղաղապահ կանայք ծառայության կմեկնեն Կոսովո։ Այս մասն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Դավիթ Տոնոյանը։

«Կին խաղապահները այս փուլում գործուղվելու են Կոսովո»,- ասաց Տոնոյանը` պատասխանելով  Սիրիա կանանց մեկնելու մասին հարցին։

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Տոնոյանի խոսքով, հայկական հումանիտար օգնության մեկնարկը կախված է նյութատեխնիկական ապահովման հարցերի լուծումից։

«Հիմա ավարտվում են նյութատեխնիկական ապահովման որոշ հուշագրային գործընթացներ։ Դա կարող է շատ արագ ընթանալ, կարող է լինել մինչև տարվա վերջ, կարող է լինել մինչև հաջորդ տարվա սկիզբ», –  ասաց Տոնոյանը։

Խումբն ամբողջությամբ պատրաստ է ու կարող է մեկնել այդ գործընթացի ավարտից անմիջապես հետո։ Նրա խոսքով` նրանք գտնվելու են Հալեպի մոտակայքում` հաշվի առնելով հայկական բնակչության, պատմամշակութային արժեքների ու այլ գործոնների առկայությունը։

Like this post? Please share to your friends: