charset="UTF-8"> «Հայրիկիս նյարդերը տեղի են տվել, քանի որ նա ծնող է ում աղջկան ամեն օր վիրավորում են և մեղադրում». թեժ իրավիճակ՝ քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարայնի շուրջ

«Հայրիկիս նյարդերը տեղի են տվել, քանի որ նա ծնող է ում աղջկան ամեն օր վիրավորում են և մեղադրում». թեժ իրավիճակ՝ քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարայնի շուրջ

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը Armdaily․am-ի հետ զրույցում նշել էր, որ չի ցանկանում, որ իր հաղթանակի գործոնը կապեն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-հետ, այլ ընտրողը հենց իրեն ցանկանա ընտրել։ Սակայն Գասպարյանի քարոզարշավին և հանրահավաքին մասնակցում են կառավարության մի շարք անդամներ, ընդհուպ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Եվ շատերը մեղադրում են քաղաքապետի թեկնածուին՝ պետական և վարչական լծակները օգտագործելու մեջ․«Ես ասել եմ և էլի կրկնում եմ, որ ես շատ կուզենայի, որ էջմիածնեցին ինձ ընտրեր որպես Դիանա Գասպարյան, որովհետև այս երեք ամիսների ընթացքում մենք որքան կարողացել ենք, լավ աշխատել ենք քաղաքացիների հետ»։ Գասպարյանը զարմանում է, թե ինչու է վարչապետի և նախարարի այցը այսպիսի աժիոտաժ առաջացրել միայն Էջմիածնում․«Ոչ՛ Երևանում, ոչ՛ Արմավիրում, ոչ՛ Կապանում այսպիսի սուր քննարկումներ չառաջացան, բայց հենց հերթը հասավ Էջմիածնին, կառավարության անդամների այցը չընդունվեց։ Ես դա իհարկե հասկանում եմ, որ կապված է մեծաքանակ թեկնածուների հետ, ովքեր ամեն կերպ փորձում են սադրել ինձ»։ Գասպարյանի խոսքերով և՛ վարչապետը, և՛ նախարարը և մնացած պաշտոնյաները մասնակցել են իր քարոզարշավին որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ․«Այսօր այստեղ հանրահավաք ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Սերգեյ Սարգսյանը, և ես տեղյակ եմ, որ Սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկա է գտնվելու հանրահավաքին , չի բացառվում, որ Էդմոն Մարուքյանը նույնպես կգա։ Սակայն, չգիտես ինչու այդ հարցը չի շահարկվում»։ Թեկնածուն պնդում է, որ հակառակորդները անազնիվ քայլերի են դիմում․«Մեծ քանակով ֆեյքեր են բացվում և իմ մասին վատ և ոչ հավաստի լուրեր են շահարկում։

Նիկոլ Փաշինյանի գրառումների և լայվերի մեկնաբանություններում գրում են, թե իբր էջմիածնեցիք ինձ չեն ընդունում, բայց դա այդպես չէ։ Ես իմ քարոզարշավի ընթացքում շրջել եմ բակերով, մոտեցել բնակիչների, խոսել և բոլորն ինձ ջերմ ու սիրով են ընդունել»։ Բացի դրանից թեկնածուն ասում է, որ հակառակորդները իրենց քարոզարշավի ընթացքում խախտումներ են կատարում, որոնց մասին նա տեղեկացրել է պատկան մարմիններին․«Իրենց պաստառները փակցնում են հասարակական հնչեղություն ունեցող շենքերի և հաստատությունների վրա, որը անթույլատրելի է»։ Ֆեյսբուքյան տիրույթում համացանցային «պատերազմի» մեջ է Գևորգ Մանուկյան անունով օգտատերը, ով 2008թ․-ի մարտի մեկյան դեպքերից հետո դատապարտվել էր անազատության և Այժմ Գևորգը բնակվում է Ֆրանսիայում։ Նա իր ֆեյսբուքը ողողել է Գասպարյանի մասին գրառումներով, ում մեղադրում է «ծախված» լինելու մեջ։ Դիանա Գասպարյանը մեկնաբանեց՝ ասելով, որ չի ճանաչում և երբեք էլ չի ճանաչել Մանուկյանին․«Ես իր մասին առաջին անգամ լսել եմ հենց իր ֆեյսբուքյան գրառումներից։ Կարող եմ ասել, որ ես երբեք նրա մասին այդպիսի արտահայտություններ չեմ արել , միգուցե նրան սխալ տեղեկություններ են հասցրել»։

Իսկ այն փաստը, որ իր հայրիկը զանգահարել է և սպառնացել է Գևորգ Մանուկյանին ասելով, որ «կգա Ֆրանսիա և կջարդի նրա ոտքերը» Գասպարյանը չժխտեց,«Հայրիկիս նյարդերը տեղի են տվել, քանի որ նա ծնող է ում աղջկան ամեն օր վիրավորում են և մեղադրում։ Ես, իհարկե խոսել եմ Գևորգի հետ և ներողություն եմ խնդրել այս միջադեպի հետ կապված»։

Like this post? Please share to your friends: