charset="UTF-8"> Հայտնի է, երբ են անցկացվելու ԱԺ արտահերթ ընտրությունները

Հայտնի է, երբ են անցկացվելու ԱԺ արտահերթ ընտրությունները

Armtimes.com-ը գրում է.

ԱԺ Ելք խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի դաշնակից եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հորդորում է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում.

«Պատրաստվեք ԱԺ ընտրությունների»,-գրել է նա:

Հատկանշական է, որ մեկնաբանությւոններում ծավալված քննարկումներից պարզ է դառնում, թե երբ կլինեն այդ ընտրություններ:

Մեկնաբանություններում օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ դրանք տեղի կունենան Սիմոնյանը պատասխանել է. «Այս տարի»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր,որ արտահերթ ԱԺ ընտրությունները կանցկացվեն հաջորդ մայիսին կամ հունիսին:

Բայց վերջին շրջանում խորհրդարանական որոշ ուժերի հայտարարությունների ֆոնին,որոնք հարցականի տակ էին դնում ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը,իշխանությունում խոսում էին արտահերթ ընտրությունների անցկացումը արագացնելու մասին:

Like this post? Please share to your friends: