Համացանցում հայտնվել է տեսանյութ, որն արվել է այրվող ինքնաթիռի ներսում ուղևորների կողմից: Տեսանյութում երևում է, որ ընդհանուր քաոսի մեջ ուղևորները «մայրի՜կ, մայրի՜կ» են աղաղակում, իսկ սրահը բոցավառվում է:
Արդեն հայտնի է դարձել նաև դժբախտ պատահարի պատճառը: «Ինտերֆաքս» գործակալությունը հավաստիացնում է, որ «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի զոհերի պատճառը եղել է մարդկային նյութապաշտությունը: Աղբյուրը փրկարարներից ճշտել է, որ օդանավի անձնակազմն ամեն ինչ ճիշտ է արել և արել է անգամ անհնարինը, սակայն զոհերից հնարավոր չի եղել խուսափել, որովհետև երբ ինքնաթիռն առաջին անգամ հարվածել է թռիչքուղուն, ուղևորները դուրս են թռել իրենց տեղերից ու նետվել դեպի իրենց ուղեբեռերը: Հաջորդ բախումների արդյունքում դրանք ընկել են գետնին ու հետագայում խիստ դժվարացրել փրկարարների աշխատանքը:
Ոտքի տակ ընկնող ճամպրուկների պատճառով հնարավոր չի եղել կրակի ճիրաններից ժամանակին փրկել պոչամասի ուղևորներին, և նրանք ողջակիզվել են: Հայտնի է, որ 13 ուղևորներից 12-ը գտնվել են հենց պոչամասում: Զոհերից 2-ը երեխաներ են: