charset="UTF-8"> Հայկ Մարությանի վրա կոմպրոմատ են գտել` բա չէ, ձեր նման ծակ շալվարով գաք, միլիարդատեր հեռանաք. Փաշինյան

Հայկ Մարությանի վրա կոմպրոմատ են գտել` բա չէ, ձեր նման ծակ շալվարով գաք, միլիարդատեր հեռանաք. Փաշինյան

Հայկ Մարությանի վրա կոմպրոմատ են գտել, ասում են՝ տներ ու մեքենաներ ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բա մարդն աշխատել է, «Կարգին հաղորդումը» նայում եք, ասում եք՝ ինչ լավն է, բայց գիտե՞ք՝ քանի անքուն գիշեր է աշխատել, քանի ամիս: Դուք սովորել եք, որ «кто не работает, тот ест», մենք ասում ենք՝ պրծավ:

Բա չէ, ձեր նման ծակ շալվարով գաք, դառնաք պաշտոնյա միլիարդատեր, հեռանաք։ Այո՛, մենք էդ ենք ուզում, որ Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, որ ոչ թե զարմանան՝ տուն ունի, այլ ուզում ենք, որ մարդիկ ունենան իրական հնարավորություն՝ սեփական քրտինքով տուն առնելու, ավտոներ առնելու»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

աղբյուր

 

Like this post? Please share to your friends: