charset="UTF-8"> Հայկ Մարությանը դիմել է «Արմենիա TV»-ին՝ իր մասնակցությամբ ֆիլմերը չցուցադրելու խնդրանքով. ահա թե ինչ որոշում է կայացվել

Հայկ Մարությանը դիմել է «Արմենիա TV»-ին՝ իր մասնակցությամբ ֆիլմերը չցուցադրելու խնդրանքով. ահա թե ինչ որոշում է կայացվել

«Հրապարակ» թերթից տեղեկանում ենք այն մասին, որ Հայկ Մարությանը դիմել է «Արմենիա» հեռուստաընկերությանը և խնդրել, որ այլևս չցուցադրեն իր մասնակցությամբ նկարահանված ֆիլմերը:

Похожее изображение

Թերթում ասվում է. «Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամեն օր հիշեցնում է հայ հանրությանը, թե ով էր Հայկ Մարությանը մինչեւ քաղաքապետ դառնալը։

Էկրանից չեն իջնում նրա մասնակցությամբ կատակերգությունները, որտեղ նա Գառնիկ Ազիզյանի, սուպեր մամայի ու այլ տարբեր զվարճալի կերպարներ է մարմնավորում։

Իրար հերթ չեն տալիս գովազդային հոլովակները, որտեղ նա տարբեր ապրանքներ ու ծառայություններ է գովազդում։

Ի դեպ, «Ազիզյաններ» սերիալի Գառնիկը Երեւանի ընտրությունների օրերին մեկնեց խոպան, որտեղ էլ վախճանվեց, բայց սերիաներից մեկում Ռուզանի մայրը հարցնում է՝ «էն մեյմուն մարդդ ո՞ւր ա», Ռուզանն էլ պատասխանում է, թե խոպան է գնացել։

Հայկ Մարությանի ֆիլմերն ու հոլովակները հեռուստաընկերության սեփականությունն են, եւ նա է որոշում՝ ցուցադրե՞լ, թե՞ ոչ։

Картинки по запросу հայկ մարությանի ֆիլմեր

Բայց պարզվում է՝ այս ամենը դուր չի գալիս Հայկ Մարությանին։ Մենք տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետը դիմել է «Արմենիա TV»-ին՝ խնդրելով այլեւս չցուցադրել իր մասնակցությամբ ֆիլմերը, սակայն հեռուստաընկերությունից ներողություն են խնդրել եւ մերժել։

Картинки по запросу հայկ մարությանի ֆիլմեր

Չնայած հեռուստաընկերության նոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանն ամեն ինչ անում է նոր իշխանություններին դուր գալու համար»:

Like this post? Please share to your friends: