charset="UTF-8"> Հայկական ուտեստ «Հո-հո». շոգեխաշած բադ՝ նռով

Հայկական ուտեստ «Հո-հո». շոգեխաշած բադ՝ նռով

russianfood.com-ը ներկայացնում է հայկական «Հո-հո» ուտեստի հետաքրքիր բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

Բադի միս – 10 կտոր
Սոխ – 7 հատ
Նուռ – 3 հատ

Պատրաստման եղանակը
Բադի մսերը շարել կաթսայի մեջ: Ավելացնել մի փոքր տաք ջուր և ծածկել կափարիչով 3 րոպե: Հետո վերցնել կափարիչը և տապակել՝ մինչև ոսկեգույն դառնալը: Տապակելիս յուղ պետք չէ օգտագործել, քանի որ բադի մսից շատ է յուղ դուրս տալիս: Միսը տապակելուց հետո պետք է ավելացնել մեկ բաժակ տաք ջուր և նորից ծածկել կափարիչով: Հետո անընդհատ ստուգել. եթե միսը պատրաստ չէ, ապա նորից ավելացնել տաք ջուր և ծածկել կափարիչով:

Առանձին տապակի մեջ լցնել մի փոքր բուսայուղ և 3 ճ/գ բադից դուրս տված յուղից: Լցնել կիսալուսնաձև կտրատված սոխը: Պետք է անընդհատ խառնել: Սոխը պետք է մնա սպիտակ գույնի: Երբ միսը պատրաստ է, պետք է վրան ավելացնել սոխը: Աղը՝ ըստ ճաշակի: Խառնել և ծածկել կափարիչով: Վերջում սոխը պետք է գրեթե լուծվի: Մաքրել նուռը: Նուռը պետք է ավելացնել ամենավերջում, երբ միսը լրիվ պատրաստ է: Ավելացնել նուռը, խառնել, ծածկել կափարիչով և շոգեխաշել բադը նռով ևս 5 րոպե:

Like this post? Please share to your friends: