charset="UTF-8"> Հայերը «բիզնեսի» նոր տեսակ են բացահայտել. մեծ գումարներ են վաստակում eBay–ում․ ահա թե ինչ են անում

Հայերը «բիզնեսի» նոր տեսակ են բացահայտել. մեծ գումարներ են վաստակում eBay–ում․ ահա թե ինչ են անում

Բացահայտվել  է eBay–ում հայերի կողմից իրականացվող նոր բիզնես։ Մարդիկ ՀՀ սովորական թղթադրամներն իրենց անվանական արժեքից երկուսուկես անգամ թանկ են վաճառում։

eBay առցանց հարթակում հազվագյուտ թղթադրամների բաժնում կարելի է սովորական 20–հազարանոց թղթադրամ գնել 108 դոլարով, այսինքն` 50 000 դրամով։ Այստեղ կարելի է նաև 1000 դրամանոցը գնել 5 դոլարով։

Похожее изображение

Ակնհայտ է, որ թղթադրամները նախատեսված են սփյուռքի ներկայացուցիչների համար։ Թեև դժվար է գտնել հայերի, որոնք ծանոթներ չունեն Հայաստանում, ու եթե նրանք շատ ցանկանան, կարող են հայկական թղթադրամներ ձեռք բերել` առանց դրա դիմաց հավելյալ գումար վճարելու։

Թե ինչ պահանջարկ ունեն հայկական թղթադրամները վիրտուալ աճուրդում, դեռ հայտնի չէ։ Սակայն կարելի է հիշել, որ երրորդ սերնդի հայկական թղթադրամները ներառվել են «Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA) կազմակերպված «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը – 2019» 14-րդ միջազգային մրցույթի լավագույն հնգյակում։

Like this post? Please share to your friends: