charset="UTF-8"> Հայերենն ինքնատիպ է ու յուրահատուկ՝ նման չէ ոչ մի լեզվի.Էմանուել Մակրոն

Հայերենն ինքնատիպ է ու յուրահատուկ՝ նման չէ ոչ մի լեզվի.Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ «Լավ գիտեք՝ ինչ տեղ եք զբաղեցնում Ֆրանսիայի սրտում։ Հայասատան անունն առաջացնում է սովորական դարձած քնքուշ զգացողություններ։ Ֆրանսիայում բոլոր հայերը՝ անկախ ինչ ոլորտի ներկայացուցիչ են, մեծագույն ցավի մեջ են Շառլ Ազնավուրի կորստից հետո։ Նա ներկայացնում էր Ֆրանսիայի ժողովրդին ամբողջ աշխարհում։ Նա իր հայրենի երկրի նեցուկներ էր՝ ինչպես 1988 թվականի երկրաշարժի աղետից հետո, այնպես էլ ցեղասպանության հարցի բարձրացմանն ու ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն իր ձայն է բարձրացրել բոլոր հնարավոր հարթակներում։ Մեր պատմությունները նման չեն միմյանց, սակայն յուրաքանչյուրս անցել ենք պատմության մեզ համար նախատեսված ճանապարհներով՝ դիմակայելով մարտահրավերներին։ Կիսում ենք այն բոլոր ցավերն ու վերքերը, որ դուք տարել եք դարերի ընթացքում և ձեր վերքերը սկսում են լավանալ։ Ձեր լեզուն՝ հայերենը ինքնատիպ ու յուրահատուկ է, ու նման չէ, ոչ մի լեզվի, բայց դուք նաև ֆրանսախոս եք ու ֆրանկոֆիլ։

Պատահական չէ, որ սիրում եք ֆրանսերեն լեզուն։ Մենք ցանկանում ենք ունենալ լեզու, որը կմերժի չարիք ծնող երևութն ու կնպաստի խաղաղության ու համերաշխության հաստատմանը։ Եվ սա պետք է լինի ֆրանսերենի ու ֆրանկոֆոնիայի միսիան։

Ես, Ֆրանսիայի ժողովրդի անունից խոսելով, պետք է խոստովանեմ՝ արդյո՞ք կրողն եք բոլոր բարձր արժեքների։ Ցավով պետք է ասեմ՝ ոչ, բայց պետք է լինենք ու պետք է անենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է առաջնահերթ արժեքների հաստատման ու ամրապնդման, համերաշխության արժեքների շուրջ ապրելու համար։ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության հիմնադիր հայրերն այս կազմակերպության հիմքում դրել են ժողովրդավարության ու համերաշխության մեջ ապրելու արժեքները։ Սա է այս կազմակեպության գործունեության ռազմավարության հիմքում։ Պատրանք չենք ստեղծում, որ աշխարհին հայտնի՝ չարիք, ահաբեկչություն, անհանդուրժողականություն բնորոշող բառերը բնականորեն են տեղ գտնում լեզվում։ Հաջորդ 18-րդ գագաթաժողովի կարգախոսն ու թեման կանխատեսված են՝ միտումը նույն է լինելու։ Մեր կազմակերպությունը պետք է կապ լինի բոլոր ազգերի համերաշխ համակեցության ու համագործակցության գործում։ Երիտասարդների դերակատարումն է միջազգային կազմակերպության նոր ռազմավարությունների մշակման գործում։

Վերջիններս պետք է իրենց ավանդն ունենան՝ գենդերային անհավասարության, բարձր տեխնոլոգիաների զարգացման, երեխաների կրթություն ստանալու իրավունքի մեջ։ Ֆրանսերենը միայն Ֆրանսիայինը չէ, այն պարզապես հաղորդակցման լեզու չէ։ Մեր կազմակերպությունը պետք է նպաստի բազմալեզվությանը։ Սա ֆրանկոֆոնիային հիմնարար կրթական մարտահրավերն է։ Սա բազմալեզվության մերժումը չէ, այլ փոխանակման մեջ թարգմանության կարևորությունը։ Մենք հետևելու ու աջակցելու ենք նոր բառարանների ստեղծման գործին՝ ֆրանսիախոս բնակչությանն ավելի մեծ ընտրություն տալով։ Մենք բազմամշակութայնության ու բազմալեզվության տարածք ենք։

Ֆրանսերենը չպետք է մերժի թարգմանությունը։ Պետք է գիտակցել, որ առանց գերակայության ու փոխադարձ հարգանքի տարածքում ենք։ Ֆրանսերենը նպաստելու է հեղինակային իրավունքին։ Սա համընդհանուր պայքար է։ Միասին ստեղծենք ու արարենք այն արժեքները, որոնք կնպաստեն ամենամեծ հանցանքների դեմ պայքարին»,- ասաց Մակրոնն՝ ավելացնելով՝ դուք հայերդ, այն ազգն եք, որ մեծացրել է դուստրեր ու որդիներ, որոնք մեծագույն արժեքների կրողն են։

Like this post? Please share to your friends: