charset="UTF-8"> Հայաստանը չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչպաետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Այս մասին գրում է РИА Новости-ն։

Կիրակի օրը Հայաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Ըստ քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի, Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը անցել է խորհրդարան, հավաքելով ձայների 70,45 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (8,37 տոկոս) և «Լուսավոր Հայաստան» -ը (6,37 տոկոս):

«Մենք չենք ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցել», – ասել է Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։

Աղբյուր՝ Լուրեր.com

Like this post? Please share to your friends: