charset="UTF-8"> Համացանցում հայտնվել են Հարիի ու Մեգանի որդու առաջին լուսանկարները

Համացանցում հայտնվել են Հարիի ու Մեգանի որդու առաջին լուսանկարները

Սասեքսի դուքսն ու դքսուհին իրենց երկու օրական որդու հետ Վինդզորյան պալատում հայտնվել են լրատվամիջոցների տեսախցիկների առջև: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Հիշեցնենք, որ արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի որդին ծնվել է երկուշաբթի առավոտյան՝ ժամը 5:26-ին: «Նա շատ քաղցր բնավորություն ունի, իսկապես հանգիստ է»,- ասել է Սասեքսի դքսուհին: Լրատվամիջոցների այն հարցին, թե ում է նման երեխան, Մեգանը ծիծաղելով պատասխանել է. «Մենք մինչև հիմա փորձում ենք դա հասկանալ»: «Բոլորն ասում են, որ նոր ծնված երեխաներն արտաքնապես փոփոխությունների են ենթարկվում ծնվելուց շաբաթներ կամ ամիսներ անց: Բայց նրա տեսքն օրեցօր փոխվում է»,- նշել է արքայազն Հարին:

Like this post? Please share to your friends: