charset="UTF-8"> Հակառակորդը տեղաշարժեր է արել իր տարածքում, որի նկատմամբ հայկական ԶՈՒ-երը երբեք չեն ունեցել վերահսկողություն

Հակառակորդը տեղաշարժեր է արել իր տարածքում, որի նկատմամբ հայկական ԶՈՒ-երը երբեք չեն ունեցել վերահսկողություն

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել:

Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Գյուղապետի ասածի մեջ որևէ նոր բան չկա։ Խոսքն ամիսներ առաջ արդեն քննարկված դիրքային տեղաշարժի մասին է։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել ոչ թե միջանկյալ գոտու հաշվին, այլ սեփական տարածքում: «Հակառակորդը տեղաշարժեր էր արել իր տարածքում, որի նկատմամբ հայկական զինված ուժերը երբեք չեն ունեցել վերահսկողություն»:

 

Ի դեպ Զանգակատան գյուղապետի պաշտոնակատար Հովիկ Կարապետյանը ասել էր, որ գյուղին հարակից տարածքում ադրբեջանական կողմն առաջ է բերել իր դիրքերը, ինչի հետևանքով միջդիրքային տարածությունը բավականին կրճատվել է ու 11 հա ցանքատարածություններ հայտնվել են կրակի տակ։

Like this post? Please share to your friends: