charset="UTF-8"> Կրակոցներ Մեդվեդեւի ուղղությամբ. Բաքվում խուճապահար եղած՝ դժգոհություն են հայտնում

Կրակոցներ Մեդվեդեւի ուղղությամբ. Բաքվում խուճապահար եղած՝ դժգոհություն են հայտնում

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ապրիլի 30-ին Տավուշի ուղղությամբ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի վիրավորվելու մասին:

Նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն, վիրավորված զինծառայողը ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան: Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ամիսների հարաբերական անդորրի պայմաններում Տավուշից ստացված տեղեկությունն արտառոց է թվում, սակայն միեւնույն ժամանակ հատկանշական է այն, որ այդ ուղղությամբ անդորրը Ադրբեջանը խախտել էր նախօրեին՝ կրակոցներ արձակելով սահմանով անցնող միջպետական ճանապարհի, Բաղանիսի դաշտերի եւ դիրքերի ուղղությամբ:

Դա էլ հատկանշական է նրանով, որ Ադրբեջանն ամիսների անդորրը խախտում է փաստորեն այն ժամանակ, երբ Հայաստան է ժամանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որը մասնակցում է ապրիլի 29-30-ը Երեւանում տեղի ունեցող ԵՏՄ վարչապետների հավաքին:

Բաքուն փաստորեն կրակոցներով է ողջունել Մեդվեդեւի ժամանումը Երեւան, ինչպես նկատել էի նախօրեին հրապարակված հոդվածում:

Ադրբեջանի ոգեւորությունը փաստորեն շարունակվել է նաեւ ապրիլի 30-ին: Մեդվեդեւ՞ն է այդպես ոգեւորել Բաքվին, ինչպես դա արել էր 2016-ի ապրիլյան քաօրյայից անմիջապես հետո, թե՞ կարող ենք դիտարկել այլ տարբերակ, երբ Ադրբեջանը փորձում է ինչ որ բան հիշեցնել Մեդվեդեւին, գուցե հենց 2016 թվականից:

Համենայն դեպս, այդ իմաստով տեղի ունեցողը բավական հետաքրքիր է հայ-ռուսական հարաբերության շուրջ տեղի ունեցող անցուդարձի ֆոնին:

Մասնավորապես, օրերս Հայաստանի պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանի պատվիրած բազմաֆունկցիոնալ ՍՈՒ 30ՍՄ կործանիչների առաջին քառյակը Երեւանին կմատակարարվի 2020 թվականի սկզբին, իսկ փողն արդեն փոխանցված է:

Like this post? Please share to your friends: