charset="UTF-8"> Կյանքից հեռացել է ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանը

Կյանքից հեռացել է ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանը

Մահացել է ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանը 86 տարեկան հասակում:

Կոմպոզիտորը ծնվել է Ֆրանսիայում՝ Փարիզում, 1932 թվականին: Եղել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր:

Լեգրանի մայրը՝ Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից:

Աշխատել է աշխարհահռչակ ջազ-վարպետների հետ: 1952թ. Դիզի Գիպելսիի եվրոպական համերգների համար գրել է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն: 1951թ. գրել է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար և սկսել է երաժշտական ուղեկցորդի և գործիքավորողի գործունեությունը՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի և Զիզի Ժանմերի հետ: Մորիս Շեվալիեն այնուհետև նրան առաջարկել է դիրիժորի աշխատանք:

Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ, թատերական ներկայացումների երաժշտություններ: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան անձրևանոցներ» (1964թ.) ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 13 անգամ ներկայացվել և 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին: Հինգ անգամ ստացել է «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակների: 2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն», 2009թ.՝ ՀՀ «Պատվո» շքանշանի:

 

Like this post? Please share to your friends: