Կնոջս կորցնելու մասին մտքեր ինձ երբեք չեն այցելել:
Կինս վարսերը այնպես էր հավաքում, որ չլցվեն աչքերի մեջ, ափսեների, երեխաների դեմքերին… Տանը նա բամբակե սպորտային տաբատ էր կրում և լայն բլուզ…
Որոնցով հարմար էր կանգնել գազօջախի մոտ, լվացք անել և հատակը մաքրել: Միայն տոներին նա հագնում էր տոնական զգեստ կամ կիսաշրջազգեստ, խոշոր ականջօղեր, վերցնում էր երեխաներին և ինչ-որ միջոցառումների էր գնում:
Առանց ինձ: Ես չէի սիրում նմանատիպ միջոցառումներ և հոգնում էի աշխատանքային շաբաթվա ընթացքում: Նաև գուցե այդքան էլ չէի հոգնում, բայց դա ինձ համար ծառայում էր որպես արդարացում:
Ճանապարհելով նրանց՝ ես այնուամենայնիվ ուժ էի գտնում և գնում Նրա մոտ…
Իմ սիրուհու մոտ: Այո, ես կնոջս դավաճանում էի: Սիրուհիս վարսերը փռում էր ուսերին: Դրանք չէին խանագարում իրեն և ոչ մեկին: Նա չուներ երեխաներ: Տանը շրջում էր թեթև խալաթով, իսկ ավելի հաճախ գեղեցիկ ներքնազգեստով: Նաև նա երբեք չէր շտապում, և նրան ոչ ոք չէր շեղում ինձանից:
Կինս այն մարդկանցից էր, ով հարյուրավոր փակոցներ էր պատրաստում, որովհետև ես առանց դրա սեղան չեմ նստի:
Իսկ սիրուհուս հետ ես սովորեցի սուշի ուտել: Նա սիրում է այդ ամենը:
Երբ ես առաջին անգամ դավաճանեցի կնոջս…
Ընտանիքս ինձ համար դարձավ բեռ:
Կնոջս կարծես հետաքրքրում էր միայն աշխատավարձս: Երեխաներին միշտ ինչ-որ բան էր հարկավոր. կոշիկ կամ դպրոցում ինչ-որ բանի համար գումար են հավաքում…
Սիրուհիս ինձ նվերներ էր անում, փոքր, բայց հաճելի, որոնք ես գործիքների պահարանում էի թաքցնում: Ես նույնպես նվերներ էի անում նրան, որոնք նա ինքն էր ընտրում:
Կինս մի փոքր գիրացել էր հղիություններից հետո, կազմվածքը արդեն այն չէր: Իսկ սիրուհիս բարեկազմ էր և նրա հետ ամոթ չէր ընկերների հետ հանդիպման գնալ:
Ընկերներս սովորել էին երկակի կյանքիս…
Ինձ ընդունում էին սիրուհուս հետ հանդերձ, բայց ավելի շատ նախընտրում էին գալ մեր տուն՝ կնոջս պատրաստածները համտեսելու: Ընկերներս միշտ զարմանում էին, թե ինձ էլ ինչ է պետք կյանքում, իսկ ես հպարտանում էի այդ պահին իմ ընտանիքով, հարմար, մաքուր տնով, խելացի (կինս ամեն խմբակ տանում էր նրանց), գեղեցիկ (կնոջս նման շեկ, խոշոր) երեխաներով և կնոջովս (հյուրընկալ և հմայիչ):
Ժամանակի հետ սիրուհիս կնոջս պես մտերիմ դարձավ: Եվ ես հասկացա, որ վախենում եմ նրան կորցնել, չնայած երբեք չեմ խոստացել թողնել ընտանիքս:
Իսկ այն մասին մտքեր, որ կարող եմ կորցնել կնոջս, ինձ երբեք չեն այցելել: Կինս ինձ թվում էր իմ սեփական մասնիկը, ինչպես ձեռքս, ոտքս, երիկամս…
Մի օր…
Կինս իմացավ սիրուհուս գոյության մասին: Ես կանգնեցի ընտրության առջև: Իրականում ես արդեն չունեի ընտրության հնարավորություն: Սակայն հենց այդ պահին ես հասկացա, թե որքան միայնակ եմ միշտ եղել:
Նրանք երկուսն էին. կինս, ում հետ ջերմ էր, ինչպես մայրիկիս հետ, և սիրուհիս, ով բավարարում էր իմ ինքնասիրությունը:
Ես երկուսին էլ դավաճանում էի…
Այդքան տարի իմ կողքին չի եղել մի կին, ում կցանկանայի ամեն օր զարմացնել, դառնալ ավելի լավը: Չկար նա, ով կհպարտանար ինձանով, դժվար պահին կասեր, որ ես լավագույնն եմ, ամեն ինչ կհարթվի… Ոչ ոք չտեսավ իմ հոգնածությունը…Չգիտեմ, թե ով է մեղավոր…
Նրանք երկուսն էին, բայց չկար միակ սիրելին և սիրողը…
Աղբյուր՝ Առաջին Ինֆո