charset="UTF-8"> Կենցաղը չէ: 3 բան, որ կործանում են ամուսնությունը

Կենցաղը չէ: 3 բան, որ կործանում են ամուսնությունը

Երբ ես կնոջից եմ լսում, որ միասնությունը կործանվել է կենցաղի պատճառով, մեղքի զգացում եմ լսում: Երբ դա տղամարդուց եմ լսում՝ հնչում է դաժանություն և սառնասրտություն:

Կենցաղը քայքայել է մեր հարաբերությունները: Կարծում եմ, լսել եք այս արտահայտությունը: Ես այն վերջերս լսեցի մի տղամարդուց, ով թողել էր կնոջն ու երկու երեխաներին՝ հանուն երիտասարդ և գեղեցիկ սիրուհու: Նա նախատում էր կնոջը, որ վերջինս խնամված չէ, ընթրիքները՝ համեղ չեն, տունը մաքուր չէ, երեխաներն էլ ամբողջ օրը գոռում են: Իսկ հետո նոր սեր գտավ, առանց կենցաղի:

 

Ամուսնությունը կործանում են Սուտը, Դավաճանությունը և Դաժանությունը

  • եթե տղամարդը չի կատարում իր ծնողական պարտականությունները, ապա դա դավաճանություն է;
  • եթե ամուսինն ասում է, որ չի կարող «կանացի» գործեր կատարել, դա սուտն է;
  • եթե նա չի ցավակցում կնոջը դժվարին իրավիճակում, ապա դա դաժանություն է:

Երբ ես բացատրեցի ամուսնուս, որ եթե մի տանկում երկու ընկերներ են և երկուսով կռվում են պատերազմում և փորձում են ողջ մնալ, ապա ոչ մեկի համար էլ չի կարող ձանձրալի լինել:

Եթե նրանցից յուրաքանչյուրը ամբողջ ուժով պայքարի, ապա դա կլինի փորձություն, չարչարանք, իսկ վերջում՝ համատեղ հաղթանակ: Եվ եթե ընկերներից մեկը սկսում է դժգոհել, որ իրեն հարմար չէ տանկում, երեկոյան չի ուզում տանկ վերադառնալ, ապա նա ընկեր չէ:

Ամուսինս սկզբում ծիծաղեց, իսկ հետո հասկացավ միտքս…Ես տեսնում էի, թե ինչպես է փոխվում նրա հայացքը, նա ըմբռնում էր այն, ինչը գիտեն բոլոր կանայք:

Ի վերջո, կենցաղը չի քայքայում ընտանիքը, քայքայում են Սուտը, Դավաճանությունը և Դաժանությունը:

Like this post? Please share to your friends: