Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն երեկ ազդարարեցին երկու գերատեսչությունների կողմից իրականացվելիք համատեղ ծրագրի մեկնարկը: Կենսաթոշակի անցած քաղաքացիների մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունն այսօր ամրագրվեց նաև հուշագրով: