Սիրու՞մ եք նախուտեստներ։ Տարբեր չիպսեր կամ նմանատիպ բաներ։ Եկել է նոր նախուտեստի ժամանակը։
Սա իդեալական հյուրասիրություն է մեծ խմբերով հյուրերի համար։ Խրթխրթան կարտոֆիլ և բերանում հալվող պանիր։ Միայն պատկերացնելը արդեն բավարար է։ Կարտոֆիլիով և պանրով «կրուասաններ»
Բաղադրիչներ
Կարտոֆիլ 200 գրամ,
Ալյուր 100 գրամ,
Աղ ըստ ճաշակի,
Կոշտ պանիր 6 ճաշի գդալ,
Արևածաղկի ձեթ 150 մլ․
Պատրաստումը Կարտոֆիլը եփել, տրորել և թողնել որ սառի։
Ավելացրեք պանրի կեսը քերած վիճակում, աղ և ալյուր։
Հունցեք խմորը։ Գրտնակեք խմորը շրջանակի տեսքով 0,5 սմ հաստությամբ, կտրեք հավասար սեկտորների։
Լայն մասում դրեք պանիրը և փաթաթեք կրուասանները։
Խորը կաթսայում կամ թավայի մեջ լցրեք ձեթը և տապակեք այնտեղ այս համեղ ուտեստը։
Դրեք այն խոհանոցային թղթի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։ Բարի ախորժակ։
Աղբյուր՝ ԻՆՖՈ ՀԱՅ