charset="UTF-8"> Կարտոֆիլով հրաշք ուտեստ՝ թավայի մեջ պատրաստվող․ համեղ, պարզ, արագ և մատչելի

Կարտոֆիլով հրաշք ուտեստ՝ թավայի մեջ պատրաստվող․ համեղ, պարզ, արագ և մատչելի

Կարտոֆիլ գրեթե բոլորն են սիրում։ Դրանից պատրաստվող ուտեստների քանակն անսահմանափակ է։

Այսօր ևս կառաջարկենք շատ հետաքրքիր ուտեստ, որի հիմնական բաղադրիչը կարտոֆիլն է։ Լցնում եք թավայի մեջ, իսկ արդյունքում ստանում եք առանձնահատուկ ուտեստ։

Чудо-блюдо из картофеля на сковородке. Фото автора Дзен канала "Мастерская идей"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • սունկ՝ 250-300գ
  • սոխ՝ 1 հատ
  • աղ, պղպեղ, սխտորի փոշի
  • պանիր՝ 100գ
  • կարտոֆիլ՝ 500-600գ
  • ձու՝ 4 հատ
  • կանաչի՝ կանաչ սոխ և սամիթ

Պատրաստման եղանակ․

Սկզբում պատրաստել միջուկը, այն կարող է տարբերվել մեր առաջարկած բաղադրիչներին։ Սնկի փոխարեն կարող է լինել երշիկ, խոզապուխտ, լոլիկ, եփած միս, նրբերշիկ․․․

Фото автора Дзен канала "Мастерская идей"

Տապակել սունկն ու սոխը, խառնել, քերել պանիրը, և վերջ, միջուկը պատրաստ է։

Фото автора Дзен канала "Мастерская идей"

Մաքրած կարտոֆիլն անցկացնել խոշոր քերիչով։ Ավելացնել ձուն, աղը, պղպեղը, չորացրած սխտորը և մանրացրած կանաչի։ Լավ խառնել։

Фото автора Дзен канала "Мастерская идей"

Տաքացնել ձեթով թավան, լցնել կարտոֆիլի մի կեսը՝ բաշխելով այն թավայի ողջ մակերեսին։

Фото автора Дзен канала "Мастерская идей"

Կարտոֆիլի շերտի վրա լցնել նախապատրաստած միջուկը և պանիրը։

Фото автора Дзен канала "Мастерская идей"

Լցնել կարտոֆիլի մյուս մասը։ Ծածկել թավայի կափարիչը և եփել միջին կրակի վրա՝ 10-15 րոպե։

Фото автора Дзен канала "Мастерская идей"

Դրանից հետո զգուշորեն շուռ տալ, կարող եք անել դա ափսեի օգնությամբ։ Եփել ևս 10 րոպե։

Фото автора Дзен канала "Мастерская идей"

Պատրաստի ուտեստը դնել մատուցվող ափսեի մեջ և կտրատել։

Чудо-блюдо из картофеля на сковородке. Фото автора Дзен канала "Мастерская идей"

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: