charset="UTF-8"> Կա՝ ԱԺ լուծարման սահմանադրական եղանակ, առանց հրաժարականի

Կա՝ ԱԺ լուծարման սահմանադրական եղանակ, առանց հրաժարականի

Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը իր էջում գրում է.

«Պ-ն Վարչապետ դեմ մի գնացեք ժողովրդին, հրաժարական մի տվեք։ ԱԺ լուծարման սահմանադրական այլ ճանապարհ նույնպես կա։

Երեկ Վարչապետը հայտարարեց,որ ԱԺ-ն ցրելու համար,պատրաստվում է հրաժարական տալ։

Այս առումով կասեմ հետևյալը ՝ Պ-ն Վարչապետ, Ձեր խոսքերն են, որ ցանկացած որոշում ընդունելու էք ժողովրդի հետ խորհրդակցելով և երբեք նրա կամքին հակառակ չէք գնա։

Պ-ն Վարչապետ, մենք Զեզ տվել ենք իշխանության, այլ ոչ թե հրաժարական տալու մանդատ։ Դուք հրաժարական տալու իրավունք ուղղակի չունեք

Վստահ եմ, որ այս խոսքերով կարտահայտեմ հայ ժողովրդի մեծամասնության կարծիքը։

Եթե խնդիրը սահմանադրական ճանապարհով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է, ապա դրա համար ամենևին պետք չէ, որ հրաժարական տաք։

ԿԱ ԱԺ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ, ԱՌԱՆՑ ՁԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ։

Այսպես ՝

ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:

– Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ եթե ընտրական ցուցակներում պատգամավորի թեկնածու չկա ապա մանդատը մնում է թափուր:

Like this post? Please share to your friends: