charset="UTF-8"> Ծանոթիս տատիկը ամուսնանում է: Մեկուկես ամսից գեղեցկուհին 69 տարեկան կդառնա

Ծանոթիս տատիկը ամուսնանում է: Մեկուկես ամսից գեղեցկուհին 69 տարեկան կդառնա

Մեկուկես ամսից գեղեցկուհին 69 տարեկան կդառնա: Հետխորհրդային գոյատևման օրենքով՝ վերջին 10 տարիները նա թաղման համար գումար էր «ետ գցում»: Տան մեջ փոքրիկ հատված էր առանձնացրել և այնտեղ հավաքում էր այն ամենը, ինչ հարկավոր կլինի սեփական «հրաժեշտի արարողությանը». գումար, կտորեղեն, արհեստական կաշվից կոշիկներ և երեք գույնի բամբակե բլուզներ (պարզ չէ, թե դագաղը ինչ երանգի կլինի, կերպարը պիտի համապատասխանի): Ընտանիքը ծիծաղում էր և մի փոքր էլ բարկանում. «Դեռ մահանալուդ ժամանակը չէ: Հանգստացիր և հաճույքով ապրիր:» Տատիկը համաձակնում էր, սակայն վստահաբար շարունակում էր իր հեռանալուն պատրաստվելը: «Ծննդյանս օրը ոչինչ մի նվիրեք: Ինձ արդեն ոչինչ հարկավոր չէ: Ես արդեն ամեն ինչ ունեցել եմ»:

Եվ ահա, ելակի մուրաբայի փակոցների և դագաղի կաղնու և սոճու համեմատության կենցաղային խնդիրների միջև հարևանի կեռասի ծառից ընկավ պապը: Պապ՝ Վիկտոր Պավլովիչը: Եկել էր քրոջ՝ մեր հերոսուհու հարևանուհու տուն հյուրընկալելու, բարձրացել էր հատապտուղ հավաքելու և, հանկարծ, ոտքը սայթաքելով՝ ընկել տատիկի հողատարածքը: Յոդ, նոր տնկած գազարների մեջ սիրախաղ, այրիության հարցում համընկնում, մտերմացում՝ օստեոխոնդրոզի հողի վրա, խոսքը խոսքից հետո,  և «Վիկտոր Պավլիկը» Կիև է տեղափոխվում, տատիկի մոտ: Նրա հետ միասին տունը հագեցվում է լրացուցիչ կատվով, տարօրինակ փոշոտ կարբյուրատորով և մի երկու մաշած  պիջակներով:   Բոլորը գոհ են: Տատիկը ծաղկում է, մոլախոտը քաղված է, ընտանիքը ուրախանում է թաղման թեմայի փակման առիթով,    «Վիկտոր Պավլիկը» մտերմացել է հարազատների հետ: Ամեն ինչ հիանալի է:

Եվ ահա տատիկը հայտնում է, որ ամուսնանում է: «Օբլոնսկիների ընտանիքում ամեն ինչ իրար խառնվեց»: Բոլորը լռում էին: Բացի տատիկի որդուց՝ իմ ծանոթի հորից. «Մամ, ի՞նչի համար: Ամուսնանա՞ս: Քո տարիքու՞մ: -Իսկ ի՞նչ խնդիր: -Դու 69 տարեկան ես: Մի քանի օր առաջ ուզում  էիր մահանալ: -Մտափոխվել եմ:»

-Լավ…Բայց… «Վիկտոր Պավլիկի» հե՞տ: Նրա հե՞տ: -Նա Վիկտոր Պավլովիչն է: -Իսկ հայրի՞կը:Հայրիկի մասին մտածել ե՞ս: -Նա վաղուց մահացել է: -Իսկ հարգա՞նքը: Հարգանքը, մայրիկ: Գոնե նրա հանդեպ հարգանքից ելնելով…

-Նույնպես մահանա՞մ:

Եվ ահա, ապշած բարեկամների աչքի առաջ երկու թոշակառու պատրաստվում են միջոցառմանը՝ մեջքները զարմանալիորեն ուղղած: Սրճարանում սեղան են պատվիրել: Ճաշացանկ և երաժշտություն են պլանավորում: Խնդրում են տապակած ուտեստներ քիչ պատրաստել, բայց երշիկեղենը շատ կտրատել: Պայմանավորվել են հավն ու թխվածքները իրենք բերեն: Պինդ ուտելիքը մանրացնել, թանկարժեքը փոխարինել,  ալկահոլը՝ ջրի հետ խառնել: Քանի՞ հյուր է գալու: Քսան: Քո՞ղ: Ի՞նչ եք խոսում, իմ տարիքում էլ ինչ քող: Թամադա՞: Ուզում ենք: Տո՞րթ: Երկու տորթ: Որտեղի՞ց մեզ գումար տոնի համար: Չէ որ թաղման համար կուտակել ենք:

Օրը սեպտեմբերին է նախատեսվել: Կարտոֆիլը հավաքելուց հետո: Ծանոթս ասում է, որ տատիկը ուղղակի փայլում է: Առաջին անգամ է, որ կյանքի հանդեպ ծարավ է զգում: Այնքան հաճույք է ստանում հասարակ բաներից. Պուտինի մասին նորություններից, օդից, ծիրանից: Նա նույնիսկ կատակել է սկսել: Ասում է, որ եթե չապրի մինչև միջոցառումը, թող իրեն չթաղեն հարսանյաց զգեստով. «Ամոթ է մարդկանց մոտ, հարսը արդեն կույս չէ, հա՜-հա՜-հա՜…»: Այ քեզ «հա՜-հա՜-հա՜…»:

-Տատ, քեզ ի՞նչ նվիրեմ հարսանիքիդ,-հարցրել էր ծանոթս:-Ոչինչ էլ մի նվիրիր:-Քեզ էլ ոչինչ հարկավոր չէ՞: -Ես արդեն ամեն ինչ ունեմ:

Եվ ժպտում է ոսկե տամներով…Մեր թանկագին մեծեր… Ապրեք երկա՜ր-երկա՜ր և ուրախացրեք մեզ ձեր պարզ մտահղացումներով…

Աղբյուր՝ Arajin info

Like this post? Please share to your friends: