Արցախի զորմասերից մեկի պահպանության տեղամսում այսօր՝ մայիսի 4-ին, ծանր վիրավորում է ստացել 21 ամյա Ագանիկ Զորոգլյանը: Պատճառը եղել է հակառակորդի կողմից արձակված կրակոցը: Զորոգյանը վիրահատվել և տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ:
NEWS.am-ի տեղեկություններով, զինծառայողը վիրավորումն ստացել է գլխի շրջանում:
21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: Ներկայումս նրա ընտանիքն ապրում է ՌԴ-ում: Ողջիում տատն ու պապն են ապրում:
Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին, այսինքն 1 տարի 4 ամիս առաջ:
Ավելի վաղ հայտնել էի, որ այսօր՝ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: