charset="UTF-8"> Խորթ հայրը այնքան նեղացրեց և ահաբեկեց աղջկան, որ աչքին կապտուկ ստացավ

Խորթ հայրը այնքան նեղացրեց և ահաբեկեց աղջկան, որ աչքին կապտուկ ստացավ

Յուլյայի հայրիկը՝ այնքան սիրելի և բարի, չապրեց նույնիսկ մինչև նրա տաս տարեկանի լրանալը: Սիրտը, որից նա երբեք չէր գանգատվում, անհասկանալի պատճառով կանգ առավ քնած ժամանակ:

Մայրիկի վիճակը անմխիթարելի էր, իսկ երեխան՝ շնորհիվ մանկական հոգեկան առողջության ճկունության, ավելի թեթև էր տանում կորուստը: Նույնիսկ մայրիկին էր խնամում: Եվ, իհարկե, ենթագիտակցաբար սպասում էր, որ այնուամենայնիվ կգա հայրիկը, կհամբուրի իրեն և կասի, որ այդ ամենը պարզապես երազ էր:

Սակայն, ցավոք, դա ծանր իրականություն էր: Մայրիկը դժվար էր ապաքինվում, նրան փրկում էին աղջկա մասին հոգ տանելը և սիրելի աշխատանքը: Այդ նույն աշխատավայրում էլ ամուսնու մահից 3 տարի անց կինը հանդիպեց նրան, ում հետ ցանկացավ կապել ճակատագիրը:

Դենիսը ինքնասիրահարված, մարզված տղամարդ էր: Մայրիկը այդ ամենը չէր նկատում, հավանաբար նա շատ էր կարոտել ուժեղ տղամարդու ներկայությանը: Մայրիկը շատ էր ուզում տեղափոխվել նրա տուն, և ահա այնտեղ էլ տղամարդը լիովին ցույց տվեց իրեն:

Մայրիկի հետ հարաբերությունները լավ էին, նույնիսկ հրաշալի, իսկ աղջկան չսիրեց առաջին հայացքից: Անդադար նեղացնում  և ահաբեկում էր նրան, սակայն այնպես էր անում, որ մայրիկը չնկատի: Երբ աղջիկը պատմում էր մայրիկին, նա ընդունում էր դա որպես մանկական խանդ:

Մի օր, երբ մայրիկը նրանց երկուսին խանութ ուղարկեց, խորթ հայրը ամբողջ ճանապարհին բարկանում էր, նրան դուր չէր գալիս. թե ինչպես է աղջիկը քայլում,ինչ տեսք ունի, վերջ ի վերջո, ինչպես է շնչում: Բանը հասավ նրան, որ հենց մարդկանց աչքի առաջ սկսեց աղջկա գլխին հարվածել, երեխան խեղդվում էր արցունքներից, սակայն բոլորը անտարրբեր անցնում էին:

Վերջապես մի 14 տարեկան տղա մոտեցավ նրանց և սաստեց, որ նա դադարի այդպես վարվել: Երբ Դենիսը փորձեց հարվածել նրան, հենց ինքն էլ հայտնվեց գետնին ընկած: Տղան բռնեց աղջկա ձեռքից և ուղեկցեց մինչև տուն:

Պարզվեց, այդ երիտասարդը վերջերս նույնպես հայտնվել է այդ վիճակում, հետո սկսել է սպորտով զբաղվել և մի գեղեցիկ օր ծեծել է խորթ հորը, ով էլ շուտ հեռացել է իրենց կյանքից: Յուլյային էլ վաղուց նկատել է, ով իր պես նույն իրավիճակում է հայտնվել, դրա համար էլ որոշել է միջամտել:

Տանը անկեղծ խոսակցություն տեղի ունեցավ մոր, դստեր և երիտասարդի միջև: Կինը շատ երկար արտասվելուց հետո տղամարդուց բաժանվելու որոշում կայացրեց: Փառք Աստծո, որ ժամանակին…

 

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: