Բաղադրիչներ
սունկ շամպինիոն – 10-12 հատ
լոլիկ – 1 հատ տաքդեղ – 1-2 հատ
(կանաչ) մաղադանոս – 5-6 ճյուղ
աղ – 1 թ/գդ
պղպեղ սև – 0,5 թ/գդ
ձիթայուղ – 2 ճ/գդ
պանիր – 50 գր
Պատրաստման եղանակ
Սունկը լվանում, կեղևազրկում ենք,
հետո կտրում ենք ոտիկներն ու փոսիկ փորում:
Ոտիկներն անցկացնում ենք քերիչով:
Մնացած բոլոր բաղադրիչները կտրատում ենք,
լցնում քերիչով անցկացրած ոտիկների վրա և խառնում ենք:
Լցոնում ենք սնկերը և 15 րոպեով
տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:
Այդ ընթացքում քերիչով անցկացնում ենք պանիրը:
Սնկերը հանում ենք, վրան լցնում պանիրն ու կրկին տեղափոխում ջեռոց՝
այս անգամ 10 րոպեով:
Աղբյուր՝ Առաջին ինֆո