charset="UTF-8"> «Իրենց մաշկի վրա են զգալու»․ Հակոբ Արշակյանը՝ գծի տերերին լիցենզիայից զրկելու մասին

«Իրենց մաշկի վրա են զգալու»․ Հակոբ Արշակյանը՝ գծի տերերին լիցենզիայից զրկելու մասին

«Հայավտոկայան» ՓԲԸ-ն դրվել է մասնավորեցման պլանի մեջ, ինչն անընդունելի սխալ է», -հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ եզրակացնելով, որ պլան է եղել սեփականաշնորհելու մասնավորապես «Կիլիկիա» ավտոկայանը, «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» ավտոկայանները, սակայն կանխվել է: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ ընդունված պրակտիկա է՝ սնանկացնել ընկերությանը և սեփականաշնորհել․ այս դեպքը դրանց թվում է։

Հակոբ Արշակյանը նաև տեղեկացրել է, որ խնդրի վերաբերյալ իրավական գործընթացներ են սկսվել, որպեսզի վերջինս պետգույքի հաշվեկշռից բերեն պետական հաշվեկշիռ, որից հետո միայն կկենտրոնան կենտրոնանալ երթուղային ցանց ստեղծելու վրա, որն ինտեգրված կլինի մայրաքաղաքի կենտրոնացված ցանցին:

«Ձևական կտրոնների ձևը ևս կվերացնենք, և պատշաճ տեխզննություն կանցնեն մեքենաները։ Բայց ղեկային և արգելակման հետ կապված խնդիրներում կոմպրոմիսներ չեն լինելու»,-ասել է Հակոբ Արշակյանը:

Ինչ վերաբերում է երթուղային ցանցին ու դրանց տերերին, նախարարի պաշտոնակատարը նշել է, որ կլինեն ընկերություններ, որոնք լիցենզիայից կզրկվեն։

«Քանի որ ինչքան էլ նկատողություն է լինում, չեն փոխվում, և նրանք իրենց մաշկի վրա զգալու են»,-ասել է Հակոբ Արշակյանը:

Աղբյուր՝ 24news

Like this post? Please share to your friends: