charset="UTF-8"> Ինչ պայմանով են ազատ արձակել նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման մասնակցին

Ինչ պայմանով են ազատ արձակել նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման մասնակցին

Ազատ են արձակել նորակոչիկների ավտոբուսի վրա հարձակման դեպքով ձերբակալված Մերուժան Ոսկանյանին: Ազատ են արձակել 600 000 դրամ գրավի դիմաց:

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա նաև հավելել է, որ կան դեռ երկու կասկածյալներ, ովքեր երկրից չհեռանալու ստորագրությամբ այժմ ազատության մեջ են:

Ազատ արձակված Մերուժան Ոսկանյանը և Գոռ Հակոբյանը մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Աղբյուր՝ lurer.com

Like this post? Please share to your friends: