charset="UTF-8"> Ինչպես ջեռոցում պատրաստել խոզի փափկամիսը․․․համն ու բույրը ձեզ խելքահան կանեն

Ինչպես ջեռոցում պատրաստել խոզի փափկամիսը․․․համն ու բույրը ձեզ խելքահան կանեն

Ընդամենը 1կգ խոզի մսից ստացվում է ախորժելի և հյութեղ ուտեստ, որը կզարդարի ձեր տոնական սեղանը։

Картинки по запросу Вкуснейшее запеченное мясо к праздничному столу

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1կգ խոզի փափկամիս
  • 4ճ․գ․ տոմատի մածուկ
  • 3ճ․գ․ հատիկավոր մանանեխ
  • 1թ․գ․ աղ
  • 2թ․գ․ պղպեղների խառնուրդ
  • 3 պճեղ սխտոր
  • 2ճ․գ․ ձեթ

Похожее изображение

Պատրաստման եղանակ․

Խոզի փափկամիսը լվանալ, չորացնել թղթե սրբիչով։

Տապակի մեջ ձեթ լցնել, լավ տաքացնել, մեջը դնել միսը և ուժեղ կրակի վրա տապակել երկու կողմից՝ մինչ կստացվի կարմիր կեղև։ Թողնել, որ մի քիչ սառի։

Առանձին ափսեի մեջ խառնել մանանեխը, տոմատի մածուկը, աղն ու պղպեղը, ձեթը։ Լավ խառնել։ Ճզմել սխտորը և ավելացնել խառնուրդին։

Փայլաթիթեղի վրա դնել միսը։ Ամբողջ սոուսը հավասարաչափ քսել մսին՝ երկու կողմից։ Իսկ հետո փաթաթել փայլաթիթեղի մի քանի շերտով։

Ուղարկել նախօրոք տաքացրած ջեռոցը և եփել 170 ջերմաստիճանի ներքո՝ 1,5-2 ժամ։

Կարող եք անմիջապես մատուցել, բայց ավելի համեղ կստացվի, եթե առանց փայլաթիթեղից հանելու մի քանի ժամ թողնեք սառնարանում։

Вкуснейшее запеченное мясо к праздничному столу

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: