charset="UTF-8"> Ինչպես ճիշտ պատրաստել հունական աղցանը

Ինչպես ճիշտ պատրաստել հունական աղցանը

Այժմ կբացահայտենք հունական աղցանի գաղտնիքները:

Բաղադրիչներ

Լոլիկ՝  3 հատ

Վարունգ՝ 2 հատ

Սոխ՝ 1 հատ

Բուլղարական պղպեղ՝ 1-2 հատ

Զեյթուն՝ 6-9 հատ

Հազարի թերթիկներ՝ 7-9 հատ

Պանիր ֆետա՝ 200գ

Կանաչի՝ մաղադանոս, ռեհան, նեխուր

 

Սոուս

Ձիթայուղ՝ 3 ճ.գ.

Կիտրոնահյութ՝ 2 ճ.գ.

Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Սխտոր՝ 2 պճեղ

 

Պատրաստման եղանակ

  1. Լոլիկը կտրատել փոքր կտորների, պղպեղն ազատել սերմերից և կտրատել ձողիկների: Սոխը կտրատել կիսաօղակաձև, վարունգն ու պանիրը՝ խորանարթիկների:
  2. Աղցանի համար նախատեսված տարրայի մեջ դնել հազարի թերթիկները, հետո շերտերով ավելացնել բանջարեղենը. վարունգ, լոլիկ, շուրջը պղպեղը, վրան պանիր, զեյթուն, սոխ, մաղադանոս, նեխուր, ռեհան:
  3. Ավելացնել սոուսը: Այն հետևյալ կերպ է պատրաստվում. սխտորը մանր կտրատել, ավելացնել մյուս բաղադրիչները և խառնել:

Հունական աղցանը խառնել հարկավոր չէ:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: