charset="UTF-8"> Ինչպես խորամանկ հարսը տնից դուրս հանեց սկեսուրին

Ինչպես խորամանկ հարսը տնից դուրս հանեց սկեսուրին

Ես շատ զիջող և համակերպվող մարդ եմ: Նույնիսկ սկեսուրս է ինձ դրա պատճառով հաճախ նկատողություններ անում: Բայց իմ նյարդերն ինձ համար ավելի թանկ են, քան իմ ճշմարտությունն ապացուցելը՝ որևէ մեկի հետ վիճելով:

Սկեսուրս հաճախ է չարաշահում իմ համբերությունը և զիջելու սովորությունը, սակայն դա ավելի ակնհայտ դարձավ, երբ նա եկավ մեր տուն երկար ժամանակով:

Սկեսուրիս տանը վերանորոգում էր, և նա պիտի մեզ հետ մնար 1-1,5 ամիս: Արդյունքում անցավ 4 ամիս, բայց նա չէր էլ մտածում հեռանալու մասին: Ես այդ պահին արդեն սարսափելի հոգնել էի նրա ներկայությունից, նույնիսկ մտածում էի երեխայիս հետ ժամանակավոր իմ հայրական տանն ապրելու մասին:

Սկեսուրս շատ է սիրում խորհուրդներ և ցուցումներ տալ: Սակայն կա մի հարց, որի դեպքում ես վարվում եմ միայն այնպես, ինչպես ինքս եմ ճիշտ համարում. դա լինում է դստերս վերաբերող հարցերում: Ես երբեք ոչ ոքի թույլ չեմ տալիս ինձ խորհուրդ տալ կամ ասել, թե ինչ է պետք անել երեխայիս հետ կապված:

Մի քանի օր առաջ էլ սկեսուրս սկսեց գանգատվել իր սկեսուրից՝ ասելով, որ նա իրեն անվերջ նկատողություններ է անում և ինչ-որ բան է սովորեցնում:

Այդ ժամանակ գլխումս փայլուն միտք ծագեց. ես որոշեցի ամուսնուս տատիկին մեր տուն հրավիրել, սակայն ոչ մեկին նախօրոք չզգուշացրեցի:

Եկավ տատիկը՝ սկեսուրիս սկեսուրը…և գիտեք ի՞նչ…սկեսուրիս տան վերանորոգումն անսպասելի ավարտվեց, հենց նույն օրը: Նա արագ հավաքեց իիերը և գնաց իր տուն:

Տատիկը նույնպես երկար չմնաց մեր տանը, ասաց, որ գլխի է ընկել, թե ինչու եմ նրան մեր տուն կանչել: Ես նրան այնքան շնորհակալ եմ:

Իսկ սկեսուրիս անսպասելի այցելություններից այլևս չեմ վախենում, քանի որ այժմ իմ կողքին է հզոր պաշտպանը:

Like this post? Please share to your friends: